Սպիտակ տունն աջակցում է ռուսական սառեցված ակտիվների բռնագանձման օրինագծին
11/01/2024 15:00
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պաշտպանում է մոտ 300 մլրդ դոլարի ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման մասին օրինագիծը, որոնք նախատեսված են Ուկրաինայի վերականգնման համար: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի հաղորդագրությանը։
Նշվում է, որ տվյալ հարցի քննարկումը նախատեսված է փետրվարին կայանալիք G7 գագաթնաժողովում: ԱՄՆ Կոնգրեսում կարծում են, որ ռուսական ակտիվների բռնագանձումը կարող է դիտվել որպես լրացուցիչ ֆինանսական օգնություն Ուկրաինային։
Համաձայն Bloomberg-ի, Վաշինգտոնում խոստովանում են, որ Եվրոպայում այդ գաղափարը լայն աջակցություն չունի։ Այս կապակցությամբ ԱՄՆ իշխանությունները մտադիր են ճնշում գործադրել իրենց դաշնակիցների վրա, նշում է գործակալությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում