ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հայտարարել են երկրի ներսում «Հեզբոլլահի» հնարավոր հարձակումների մասին
Նմանատիպ
ԱՄՆ հատուկ ծառայությունները հայտնում են լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժման կողմից Մերձավոր Արևելքում ամերիկացի զինվորականների և դիվանագետների վրա հարձակումների աճող ռիսկի մասին։ Նրանց կարծիքով՝ ԱՄՆ-ի ներսում հարձակումների սպառնալիք կա։ Այս մասին գրում է Politico պարբերականը՝ վկայակոչելով հետախուզության տվյալներին ծանոթ պաշտոնյաներին:
«ԱՄՆ պաշտոնյաների գնահատմամբ՝ աճող ռիսկ կա, որ «Հեզբոլլահի» մարտիկները կհարվածեն ամերիկացիներին Մերձավոր Արևելքում և նույնիսկ հարվածներ կհասցնեն ԱՄՆ – ի ներսում», – գրում է պարբերականը:
Պաշտոնյաների կարծիքով՝ լիբանանյան շարժման առաջնային թիրախ կարող են դառնալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զինվորականներն ու դիվանագետները:
«ԱՄՆ հատուկ ծառայությունները «Հեզբոլլահի» վերաբերյալ տվյալներ են հավաքում, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ շարժումը կարող է դիտարկել ինչպես ամերիկացի զինվորականների, այնպես էլ դիվանագիտական անձնակազմի վրա հարձակման հնարավորությունը: Տարածաշրջանում էսկալացիայի հետ մեկտեղ ԱՄՆ-ի տարածքում հարձակման հավանականությունը նույնպես մեծանում է», – նշում է պարբերականը։
Պարբերականը տվյալներով, «Հեզբոլլահն» ունի միջազգային լայն ցանց, որը կարող է շարժմանը թույլ տալ օգտագործել իր մարտիկներին ԱՄՆ-ի տարածքում հարձակումներ իրականացնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում