Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցում ամերիկյան նավթային լցանավի գրավման մասին
Նմանատիպ
Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցի ջրերում ամերիկյան նավթային լցանավի գրավման մասին։ Այս մասին հայտնում է Sputnik Իրանը:
Ավելի վաղ բրիտանական ռազմածովային ուժերին կից Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը հայտարարել էր, որ նավը, որի վրա Օմանի ափերի մոտ կողմնակի անձինք են ներխուժել, փոխել է ընթացքը և ուղևորվել դեպի Իրանի տարածքային ջրեր: Կապը լցանավի հետ կորել էր։
Տանկերը, որը պատկանում է հունական Empire Navigation բեռնափոխադրող ընկերությանը, իրաքյան նավթ էր տեղափոխում Բասրայից Թուրքիա երթուղով, որն անցնում է Սուեզի ջրանցքով: Նավը վարձակալել է թուրքական Tupras ընկերությունը։
«Ալ Ջազիրան» հիշեցնում է, որ Օմանի ծոցում վերջին տարիներին բազմիցս տեղի են ունեցել հարձակումներ և նավերի գրավումներ, այդ թվում՝ Իրանի մասնակցությամբ: