Եվրոպան Ադրբեջանի գազի կարիքն ունի․ Ալիև

Եվրոպան Ադրբեջանի գազի կարիքն ունի․ Ալիև

Ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ադրբեջանական գազը կարող է նոր սպառողներ ունենալ Եվրոպայում, սակայն մատակարարումների աճի համար անհրաժեշտ է բարձրացնել «Հարավային գազային միջանցքի» գազատարների հզորությունը: Այս մասին նա հայտարարել է ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Այսօրվա դրությամբ 8 պետություն ադրբեջանական գազ է գնում, որոնցից 6-ը եվրոպական երկրներ են, և կարծում եմ, որ հետագայում այդ երկրների թիվը կավելանա: Այժմ մենք բանակցություններ ենք վարում եվրոպական մի քանի երկրների հետ, և բանակցությունները գտնվում են կարևոր փուլում», – նշել է նա:

Ալիևը հավելել է, որ դեպի Եվրոպա «Հարավային գազային միջանցքն» արդեն աշխատում է ամբողջ հզորությամբ և մատակարարումների աճի համար անհրաժեշտ է նախագծի գազատարների հզորության ավելացում:

«Այստեղ որոշակի միջոցներ են պետք, անհաժեշտ է լրացուցիչ պոմպակայաններ տեղադրել, քանի որ մեր գազի կարիքը կա»,-շեշտել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում