Եմենում իրավիճակի սրացումից հետո նավթի գներն աճել են 2%-ով. Reuters
Նմանատիպ
Եմենում իրավիճակի սրացումից հետո Brent տեսակի նավթի գներն աճել են 2%-ով՝ հասնելով 78,94 դոլարի՝ մեկ բարելի համար (+ 1,54 դոլար), հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ West Texas Intermediate անմշակ նավթի ֆյուչերսներն աճել են 2,1%-ով՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի համար (+ 1,53 դոլար): Բազային ինդեքսների արժեքը, ինչպես ավելացնում է Reuters-ը, նախորդ օրվա համեմատ աճել է գրեթե 1%-ով։
Հիշեցնենք, որ հունվարի լույս 12-ի գիշերը ԱՄՆ և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիների դիրքերին։ Հարձակմանը, ըստ Բայդենի, աջակցել են Ավստրալիան, Բահրեյնը, Կանադան և Նիդեռլանդները։ 2023-ի վերջին Կարմիր ծովում միջազգային նավերի գնդակոծությունն ավելացել է Գազայի հատվածում հակամարտության ֆոնին։ Եմենի ՀԱՄԱՍ-ի կողմից աջակցվող հութիները հարվածներ են հասցնում Իսրայելի հետ կապ ունեցող նավերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում