Microsoft-ը կարճ ժամանակով «գահընկեց» է արել Apple-ին՝ դառնալով աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը
12/01/2024 12:30
Նմանատիպ
Ամերիկյան Microsoft-ը կարճ ժամանակով «գահընկեց» է արել մեկ այլ տեխնոլոգիական հսկայի՝ Apple-ին՝ որպես աշխարհի ամենաթանկարժեք ընկերություն, ինչը պայմանավորված է արժեթղթերի գնի աճով, հայտնում է cbsnews.com-ը:
Հինգշաբթի Microsoft-ի արժեթղթերի գինը բարձրացել է 2 տոկոսով՝ ընկերության շուկայական գնահատումը հասցնելով 2,903 տրիլիոն դոլարի: Միևնույն ժամանակ, Apple-ի շուկայական կապիտալը իջել է մինչև 2,871 տրիլիոն դոլար՝ արժեթղթերի գնի 0,9%-ով անկումից հետո:
Աղբյուրը նկատում է, որ սա 2021 թվականից ի վեր առաջին դեպքն է, երբ iPhone արտադրողի արժեքը իջել է Microsoft-ի արժեքից ցածր:
Սակայն ժամեր անց Apple-ը վերականգնել է իր տիտղոսը, քանի որ Microsoft-ի արժեքը նվազել է մինչև 2,849 տրիլիոն դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում