Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքը 2024 թվականին կարող է հիասթափեցնող լինել. Reuters
12/01/2024 14:00
Նմանատիպ
2023 թվականի արդյունքներով, էլեկտրական և հիբրիդ ավտոմեքենաների համաշխարհային վաճառքն աճել է ընդամենը 31 տոկոսով, իսկ 2022 թվականին շուկայի մասնագետները գրանցել են 60% աճ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Rho Motion ընկերության վերլուծաբանների տվյալները։
«Աճի տեմպերը դանդաղում են, բայց դա այն է, ինչ կարելի է սպասել նման շուկաներում»,- հաստատել է ընկերության փորձագետ Չարլզ Լեսթերը:
Նրա խոսքով՝ վաճառքի աճը պարզապես չի կարող կրկնապատկվել ամեն տարի։ Եթե 2023 թվականին արձանագրվել է 31% աճ, ապա 2024 թվականին «կանաչ» տեխնիկայի վաճառքի աճը կկազմի մոտ 25-30%։
Հետևեք մեզ նաև Telegram-ում