Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից Եմենի դեմ հարձակումները

Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից Եմենի դեմ հարձակումները

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկիրը խստորեն դատապարտում է Եմենի հութիների վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումը, հայտնում է Nournews-ը։

«Մենք խստորեն դատապարտում ենք այսօր առավոտյան Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության կողմից Եմենի մի քանի քաղաքների վրա իրականացված ռազմական հարձակումները: Մենք դա համարում ենք Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության և միջազգային օրենքների, կանոնակարգերի և իրավունքների բացահայտ խախտում», – ասվում է հայտարարությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում