ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու ուղղությամբ․ Բլինկեն

ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու ուղղությամբ․ Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ ավարտել է այցը Մերձավոր Արևելք, որտեղ հանդիպել է այն առաջնորդների հետ, որոնք պատրաստ են աշխատել հանուն տարածաշրջանում խաղաղության։ Նա նշել է, որ Վաշինգտոնը մտադիր է դիվանագիտությունն օգտագործել իրավիճակը կարգավորելու համար:

«Ես հենց նոր ավարտեցի 10 կանգառով ճանապարհորդությունը, որը մեզ Թուրքիայից տարավ Հունաստան, Հորդանան, Քաթար, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Իսրայել, Արևմտյան ափ, Բահրեյն և Եգիպտոս։ Ամբողջ տարածաշրջանում ես հանդիպել եմ առաջնորդների հետ, որոնք պատրաստ են քայլեր ձեռնարկել և ստանձնել պարտավորություններ, ինչպես Գազայի ապագայի, այնպես էլ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության համար», – գրել է Բլինկենը։

Նա նաև տեսաուղերձ է հրապարակել, որում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի երկրները տեսնում են մի ճանապարհ, որը Իսրայելին կտա անհրաժեշտ անվտանգություն, պաղեստինցիներին՝ պետություն, որին նրանք արժանի են։

Ըստ Բլինկենի, տարածաշրջանի միավորումը հնարավորություն կտա մեկուսացնելու այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Իրանը և նրա «վստահված անձինք»՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը և Եմենում հուսիթ ապստամբները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում