Հայաստան ներկրվող ավտոմեքենաների թիվը զգալի աճել է
Նմանատիպ
Հայասստան 2023 թվականին ներմուծվել է 84 հազար թեթև մարդատար ավտոմեքենա։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը տեղեկացրել է, որ այս ցուցանիշը 2022 թվականի համեմատ աճել է 83 տոկոսով։ 2022 թվականին Հայաստան ներմուծվել էր շուրջ 46 հազար տրանսպորտային միջոց։
«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով պայմանավորված՝ 3-րդ երկրից ավտոմեքենաներ չեն ներմուծվում։ Մեզ մոտ ավտոմեքենաների աճը պայմանավորած է նրանով, որ ներմուծվում է հայկական ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ու արտահանվում է ԵԱՏՄ երկրներ»,-ասել է Կարեն Թամազյանը։
ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծել է, որ 2023 թվականի օգոստոսի 1-ից ՌԴ-ում ուտիլիզացիոն վճարի մասով կատարվել են փոփոխություններ, որի արդյունքում ՌԴ ներմուծվող ավտոմեքենաների համար ուտիլիզացիոն վճարը թանկացել է։ Արդյունքում՝ 2023 թվականի օգոստոսից սկսած արդեն նկատվում է Հայաստան ավտոմեքենաների ներմուծման տեմպի նվազում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում