Ռոսավիացիան արգելել է թռիչքներ իրականացնել Եմենի վրայով
12/01/2024 20:41
Նմանատիպ
Ռոսավիացիան ավիաընկերություններին արգելել է թռիչքներ իրականացնել Եմենի վրայով։
«Եմենում տեղի ունեցած իրադարձությունների և թռիչքների անվտանգության ռիսկերով պայմանավորված` Ռոսավիացիան արգելել է այդ պետության օդային տարածքն օգտագործել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օդանավերի թռիչքների համար (ներառյալ տարանցիկ)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Աերոֆլոտ» խմբի ավիաընկերությունները հայտարարել էին, որ չեն օգտագործում Եմենի օդային տարածքը։
Հիշեցնենք` այս գիշեր ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան ռազմական գործողություն են սկսել Եմենում հութիների դեմ։ Ավելի ուշ Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն ալ–Ազին հայտարարել է, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պարտաստ լինեն բարձր գին վճարել Եմենին հասցված զանգվածային հարվածների համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում