Ռոսավիացիան արգելել է թռիչքներ իրականացնել Եմենի վրայով

Ռոսավիացիան արգելել է թռիչքներ իրականացնել Եմենի վրայով

Ռոսավիացիան ավիաընկերություններին արգելել է թռիչքներ իրականացնել Եմենի վրայով։

«Եմենում տեղի ունեցած իրադարձությունների և թռիչքների անվտանգության ռիսկերով պայմանավորված` Ռոսավիացիան արգելել է այդ պետության օդային տարածքն օգտագործել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օդանավերի թռիչքների համար (ներառյալ տարանցիկ)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ «Աերոֆլոտ» խմբի ավիաընկերությունները հայտարարել էին, որ չեն օգտագործում Եմենի օդային տարածքը։

Հիշեցնենք` այս գիշեր ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան ռազմական գործողություն են սկսել Եմենում հութիների դեմ։ Ավելի ուշ Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն ալ–Ազին հայտարարել է, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պարտաստ լինեն բարձր գին վճարել Եմենին հասցված զանգվածային հարվածների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում