Հայաստանում կկայանա խոշոր տնտեսական համաժողով․ Ամունդի-Ակբա
Նմանատիպ
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը Հայաստանում երկրորդ անգամ կազմակերպում է «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով»-ը, որը տեղի կունենա հունվարի 24-ին Երևանում։
Համաժողովը 2023թ․-ին կազմակերպած տնտեսական ֆորումի երկրորդ թողարկումն է, որի նպատակն է համախմբել ոլորտի փորձագետներին և նորարարներին՝ ուսումնասիրելու ու քննարկելու ժամանակի մարտահրավերները, միտումներն ու տնտեսական միջավայր ձևավորող կարևորագույն թեմաները։
Միջոցառման կիզակետում․
Ամունդիի 2024 թվականի ներդրումային տեսլականը աշխարհի և Հայաստանի համար (14:45 – 15:15)
Միջոցառման մեկնարկին Ամունդիի և Ամունդի-Ակբայի լավագույն փորձագետները կներկայացնեն Ամունդիի ներդրումային տեսլականը 2024թ․ համար՝ փոխանցելով արժեքավոր կանխատեսումներ մակրոտնտեսական միտումների և ֆինանսական շուկաների զարգացումների վերաբերյալ։
Մակրոտնտեսական զարգացումները Հայաստանում (15:15 – 15:25)
ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահը կներկայացնի մակրոտնտեսական վերջին զարգացումներն ու սպասումները։
Արհեստական բանականությունն ու ԲՍԿ (բնապահպանական, սոցիալական և կառավարչական) սկզբունքները (16:20 – 16:35)
Ամունդի ներդրումային ինստիտուտի հատուկ բանախոսը կխոսի ԲՍԿ՝ բնապահպանական, սոցիալական և կառավարչական սկզբունքների զարգացման գործում արհեստական բանականության դերի մասին:
Պանելային քննարկում՝ Արհեստական բանականությունը կայուն ֆինանսների համար․ մարտահրավերներ և հնարավորություններ (16:35 – 17:10)
Ոլորտի առաջատար փորձագետները պանելային քննարկման ընթացքում կբացահայտեն կայուն ֆինանսների հասնելու համար արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները և առկա մարտահրավերները։
Հարցազրույց՝ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա (18:05 – 19:30)
Եվ վերջապես միջոցառումը կամփոփվի բացառիկ հարցազրույցով ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի և Ֆրանսիայից ժամանած հատուկ հյուրի մասնակցությամբ։ Վերջինս կկիսվի աշխարհաքաղաքական զարգացումների և Հարավային Կովկասի վրա դրանց ազդեցության վերաբերյալ իր դատողություններով, իսկ դրանց տնտեսական հետևանքներին կանդրադառնա ՀՀ կենտրոնական բանկի նախագահը։ Հարցազրույցը կվարի Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենը։
Համաժողովի բանախոսներ․
- Ժան Մազեջյան, Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն,
- Մարտին Գալստյան, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ,
- Ֆրեդերիկ Պասկալ, Ամունդիին պատվիրակված ներդրումային լուծումների համաղեկավար,
- Հրայր Ասլանյան, Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ,
- Արմեն Նուրբեկյան, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ,
- Արամ Փախչանյան, անկախ փորձագետ, խորհրդատու, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր,
- Մարի Բրիեր, Ամունդի ներդրումային ինստիտուտի ներդրողների գրագիտության և ակադեմիական համագործակցության դեպարտամենտի ղեկավար,
- Գարեգին Գևորգյան, ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն,
- Արմեն Խրլոբէան, անկախ փորձագետ, գիտնական և ներդրող,
- Ֆրեդերիկ Անսել, ֆրանսիացի գիտնական, աշխարհաքաղաքագետ, գրող, հրապարակախոս։
Առցանց հետևելու համար․
Ուղիղ հեռարձակմանը հունվարի 24-ին կարող եք հետևել այստեղ։
Zoom վեբինարի հղում։
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2023թ․ դեկտեմբերի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով ավելի քան 417 մլրդ դրամ ակտիվներ։ Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2023թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 65 մասնաճյուղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում