Հայկական ֆիլմերը վերականգնվել են 4К ձևաչափով և կցուցադրվեն Նյու Յորքում
Նմանատիպ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ֆիլմերի թվայնացման և վերականգնման պետական ծրագրի շրջանակում` Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հայկական ֆիլմերը վերականգնվել են 4К ձևաչափով:
Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային հարթակներից մեկում` Նյու Յորքի MoMA ժամանակակից արվեստի թանգարանում «To Save and Project: The MoMA International Festival of Film Preservation» 20-րդ միջազգային փառատոնի շրջանակում՝ հունվարի 28-ին, ժամը 13:30-ին և հունվարի 31-ին, ժամը 13:00-ին՝ կցուցադրվեն հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի՝ «Տունը հրաբխի վրա» (1928 թ.) և «Երկիր Նաիրի» (1930 թ․) ֆիլմերը՝ 4К վերականգնված ձևաչափով:
Նշենք նաև, որ 2022 թվականի հունվարին, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում «To Save and Project» փառատոնի շրջանակում ցուցադրվել և թանգարանի մշտական պահպանությանն է հանձնվել Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» 4K ձևաչափով վերականգնված ֆիլմը՝ ժապավենային տարբերակով:
Այն թանգարանի մշտական պահպանությանը հանձնված առաջին հայկական ֆիլմն է: Այս ֆիլմը նույնպես վերականգնվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում