Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը երկար կտևի. ՆԱՏՕ

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը երկար կտևի. ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանան կոչ է արել մարդկանց պատրաստվել այն փաստին, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը երկար կտևի և կարող է չավարտվել նույնիսկ 2025 թվականին։

«Իմ կոչն է՝ պատրաստվել երկար պատերազմի, այն կշարունակվի,  ավարտ չի լինի 2024-ին, գուցե նույնիսկ 2025-ին։ Ոչ մի տեղ չենք տեսնում ռազմական կարողություն՝ այսպես թե այնպես վճռական հաղթանակի հասնելու համար։

Մենք ակնկալում ենք երկարատև պատերազմ՝ փոքր հարձակումներով, հակահարձակումներով, տարածքների գրավմամբ և կորստով»,- ասել է Ջոանան ռումինական Digi 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել ուկրաինացիներին։ Նա նաև ընդգծել է, որ կարևոր է կանխել ռուս զինվորականների հնարավոր մոտեցումը ռումինական սահմանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում