ԱՄՆ Տեխասի նահանգի իշխանությունների գործողությունները կարող են հանգեցնել զինված դիմակայության
Նմանատիպ
Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Տեխասի ազգային գվարդիայի կողմից Մեքսիկայի հետ դաշնային սահմանի մի հատվածի գրավման փաստը մտահոգիչ է և բավականին տագնապալի ազդանշան է։ Նման կարծիք են հայտնել ամերիկյան The Washington Post պարբերականի կողմից հարցված փորձագետները։
Նրանց մեկնաբանություններն արվել են միջադեպի մասին ԶԼՄ-ների հաղորդագրություններից հետո, երբ Տեխասի գվարդիականները հակամարտության մեջ են մտել ԱՄՆ Դաշնային սահմանապահ ծառայության ներկայացուցիչների հետ:
Դիմակայության կենտրոն է դարձել սահմանամերձ Իգլ Պաս քաղաքը, որը դարձել Է միգրանտների համար տարանցիկ կետ, որոնք անօրինական կերպով հատում են Մեքսիկայի հետ սահմանակից Ռիո Գրանդե գետը:
Ազգային գվարդիականները վերահսկողության տակ են վերցրել տեղի այգին, որը դաշնային սահմանապահներն օգտագործում էին միգրանտներին պահելու համար՝ նախքան նրանց տեղափոխելը:
Ընդ որում, բոլոր փորձագետները համակարծիք են եղել, որ միջադեպը եզակի է. ոչ ոք չի կարողացել հիշել դեպք, երբ առանձին նահանգի իշխանություններն արգելափակել են դաշնային կառավարական կառույցների մուտքը իր իրավասության տակ գտնվող տարածք:
Նշվում է, որ Տեխաս նահանգի իշխանությունների գործողությունները մեծացնում են զինված դիմակայության վտանգը։
Նշենք, որ օրերս Տեխասի Ազգային գվարդիան արգելել է ԱՄՆ Դաշնային սահմանապահ ծառայության գործակալներին մուտք գործել Մեքսիկայի հետ սահմանին գտնվող տարածք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում