ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բոլոր շահերն այսուհետ մեզ համար օրինական թիրախներ են․ Եմեն
Նմանատիպ
Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդում ընդգծել են, որ ի պատասխան երեկվա ոճրագործության՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բոլոր շահերն այժմ համարվում են երկրի զինված ուժերի համար լեգիտիմ թիրախ: Այս մասին հայտնում է Irna գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի, Եմենի բարձրագույն քաղաքական խորհուրդը հավելել է, որ այսօր առավոտյան ԱՄՆ-ի և Բրիտանիայի դավաճանական և վախկոտ հարձակումը Եմենի ժողովրդի վրա անօրինական ագրեսիա է, հակասում է միջազգային օրենքներին և իրական սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար:
Խորհուրդը այս հարձակումները անվանել է Միացյալ Նահանգների դավաճանական գործողություններ, որոնք ուղղված են Եմենի ռազմածովային ուժերի դեմ, ինչպես նաև Միացյալ Նահանգների, Անգլիայի և Իսրայելի կողմից հարձակումներ Գազայի ճնշված ժողովրդի վրա։ Բացի այդ, Եմենում այն որակել են նաև հարձակում Եմենի ժողովրդի վրա, որը սկիզբ է առել 2015 թվականի մարտից, փոխանցում է Irna-ն:
«Ամեն դեպքում, այս հարձակումը անամոթ և կոպիտ պահվածք է»,-հավելել է Եմենի բարձրագույն քաղաքական խորհրուրդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում