Հյուսիսային Կորեան փորձարկել է հիպերձայնային մարտագլխիկով բալիստիկ հրթիռ

Հյուսիսային Կորեան փորձարկել է հիպերձայնային մարտագլխիկով բալիստիկ հրթիռ

Հունվարի 14-ին Հյուսիսային Կորեան հաջողությամբ փորձարկել է պինդ վառելիքիով գործող միջին հեռահարության բալիստիկ հրթիռ՝ հիպերձայնային կառավարվող մարտագլխիկով։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):

Իշխանությունները մանրամասնել են, փորձարկումը Հյուսիսային Կորեայի պաշտպանական գործակալության՝ հզոր սպառազինության համակարգերի մշակման կանոնավոր ծրագրի մի մասն էր:

Նրանք ընդգծել են, որ արձակումը «ոչ մի ազդեցություն չի ունեցել հարևան երկրների անվտանգության վրա» և «ոչ մի կապ չունի տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում