Արհեստական բանականության զարգացման պատճառով աշխարհում աշխատատեղերի կորստի ռիսկ կա. ԱՄՀ ղեկավար
Նմանատիպ
Արհեստական բանականության զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսական աճի վրա, սակայն միևնույն ժամանակ աշխարհում կա աշխատատեղերի կորստի և անհավասարության աճի վտանգ։ Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստալինա Գեորգիևայի՝ «Արհեստական բանականությունը կվերափոխի համաշխարհային տնտեսությունը. եկեք համոզվենք, որ դա օգուտ կբերի մարդկությանը» վերտառությամբ հոդվածում՝ նվիրված արհեստական բանականության գլոբալ ազդեցությանը։
«Մենք տեխնոլոգիական հեղափոխության շեմին ենք, որն ունի արտադրողականությունը խթանելու, համաշխարհային տնտեսական աճը արագացնելու և եկամուտներն ամբողջ աշխարհում բարձրացնելու ներուժ: Բայց դա կարող է նաև հանգեցնել աշխատատեղերի կորստի և անհավասարության ավելացման: Մեզ անհրաժեշտ է այս ուղղությամբ վարվող քաղաքականության կշռադատված հավասարակշռություն՝ արհեստական բանականության ներուժն օգտագործելու համար», – նշել է Գեորգիևան:
Արժույթի միջազգային հիմնադրամը գնահատում է, որ զարգացած տնտեսություններում արհեստական բանականության ազդեցության տակ գտնվող աշխատատեղերի մասնաբաժինը կազմում է 60%: Զարգացող տնտեսությունների համար այդ ցուցանիշը կազմում է 40%, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրների համար՝ 26%։
Արհեստական բանականության զարգացմանը սպառնացող վտանգների թվում ԱՄՀ ղեկավարը նշել է նաև սոցիալական լարվածության հնարավոր աճը։ Այս առումով Գեորգիևան ընդգծել է այս տեխնոլոգիայի բացասական ազդեցության ենթարկված աշխատողների համար երկրներում հատուկ ծրագրեր ստեղծելու անհրաժեշտությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում