Չինացիները ստեղծել են միջուկային մարտկոց, որը կարող է աշխատել 50 տարի՝ առանց լիցքավորման
15/01/2024 13:00
Նմանատիպ
Չինական ստարտափը ներկայացրել է նոր մարտկոց, որը, մասնագետների պնդմամբ, կարող է էլեկտրաէներգիա արտադրել 50 տարի՝ առանց լիցքավորման կամ սպասարկման անհրաժեշտության: Այս մասին գրում է independent.co.uk կայքը:
Պեկինում տեղակայված Betavolt ստարտափի փոխանցմամբ՝ իր ստեղծած միջուկային մարտկոցն աշխարհում առաջինն է, որի շրջանակում իրականացվել է ատոմային էներգիայի մանրացում. 63 միջուկային իզոտոպ տեղադրվել է մետաղադրամից փոքր մոդուլի մեջ:
Ընկերությունը հայտնել է, որ հաջորդ սերնդի մարտկոցն արդեն մտել է փորձնական փորձարկման փուլ և ի վերջո զանգվածաբար կարտադրվի առևտրային ծրագրերի համար, ինչպիսիք են հեռախոսներն ու անօդաչու սարքերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում