ՀՀ դպրոցներում հնարավոր է անցկացվեն թմրամիջոցների օգտագործման թեստավորումներ

ՀՀ դպրոցներում հնարավոր է անցկացվեն թմրամիջոցների օգտագործման թեստավորումներ

ՀՀ դպրոցներում հնարավոր է թմրամիջոցների օգտագործման թեստավորումներ անցկացվեն։ Դրանք անցկացվելու են անհրաժեշտության դեպքում։ Այս մասին 2023 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

ՆԳՆ–ն նոր ռազմավարություն է մշակում, որտեղ կներառվեն դպրոցներն ու համալսարանները։

«Նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել դպրոցներում և հարակից տարածքներում, ինչը կօգնի պայքարել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ»,– ասել է Ղազարյանը։

Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ ՀՀ ԱՆ կախվածությունների կանխարգելման ազգային կենտրոնը նախատեսում է այս տարվանից հանրապետության դպրոցներում 16 տարեկանների շրջանում թմրամիջոցների տարածվածությունը պարզելու համար ԷՍՊԱԴ (European School Survey Project on Alcohol and Other Drugs) հետազոտություն անցկացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում