Բաքվում հայերի ջարդերը էթնիկ զտումների գագաթնակետն էին
Նմանատիպ
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ում էթնիկ զտումների գագաթնակետն էին։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ հրապարակված X միկրոբլոգում։
34 years ago during these days pogroms against Armenians in Baku became culmination of policy of forcible displacement & ethnic cleansing of Armenian population from Azerbaijani SSR. Hundreds were murdered, mutilated & disappeared, half a million became refugees.
We pay tribute… pic.twitter.com/uLfsG61Rb3
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) January 15, 2024
«Բաքվում 34 տարի առաջ այս օրերին հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խեղվեցին և անհետ կորան, կես միլիոնը դարձան փախստական»,- գրել է ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում։
«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում նման քաղաքականությունը կանխելու և բոլոր իրավունքները պահպանելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում