Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարները քննարկել են նոր պայմանագրի նախապատրաստման ընթացքը
15/01/2024 21:15
Նմանատիպ
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նոր միջպետական պայմանագրի նախապատրաստման ընթացքը և երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
«Նախարարները քննարկել են նոր միջպետական պայմանագրի նախապատրաստման ընթացքը և առևտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության մի շարք գործնական հարցեր»,-ասված է գերատեսչության հայտարարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում