Հյուսիսային Ամերիկայում գազի արժեքն այս պահին ավելի բարձր է, քան Եվրոպայում
Նմանատիպ
ԱՄՆ-ում արկտիկական սառնամանիքներ են։ Հյուսիսային Ամերիկայում գազի արժեքն այս պահին ավելի բարձր է, քան Եվրոպայում: Շուկան վստահ չէ, որ սպառողներին հասանելի կլինեն վառելիքի անհրաժեշտ ծավալները։ Այս մասին հայտնում է The Weather հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, հանգստյան օրերին արկտիկական սառնամանիքները թափանցել են Կանադա և ԱՄՆ: Եթե Միացյալ Նահանգների հյուսիսում ջերմաչափի սյունը իջնում է մինչև մինուս 50 աստիճան Ցելսիուս, ապա Տեխասի ծոցի ափին սպասվում է մինչև յոթ աստիճան զրոյից ցածր և 95 մլն ամերիկացիներ իրենց վրա կզգան սառնամանիքները։
Հեռուստաալիքը հայտնում է, որ գազի շուկան վայրկենապես արձագանքեց սառնամանիքին։ Եթե Henry Hub-ից մեկ ամիս առաջ մեծածախ մատակարարումները հասել էին 110 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, ապա մեկ օր առաջ առաքվող գազն արդեն 460 դոլար է։ Դա ավելի բարձր է, քան եվրոպական գնանշումները, որոնք կազմում են 370 դոլար։
Ամերիկացի օդերևութաբանները կանխատեսում են, որ սառնամանիքները և ձյան տեղումները կպահպանվեն նաև երեքշաբթի: Սակայն գազի գնի վրա ազդում են ոչ թե պաշարները, որոնք գերազանցում են վերջին հինգ տարիների միջին մակարդակը, այլ այն անորոշությունը, որ արդյո՞ք սպառողներին հասանելի կլինեն անհրաժեշտ ծավալները և բավարար քանակությամբ գազը հնարավոր կլինի՞ մատակարարել գործող գազատարներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում