ՄԱԿ-ը դոնորներից 4,2 մլրդ դոլար է խնդրել Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու համար

ՄԱԿ-ը դոնորներից 4,2 մլրդ դոլար է խնդրել Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու համար

ՄԱԿ-ը դիմել է դոնորներին՝ խնդրելով 4,2 միլիարդ դոլար հատկացնել 2024 թվականին Ուկրաինայում տուժածներին, ուկրաինացի փախստականներին և նրանց ընդունող համայնքներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Աջակցության միջոցառումները պետք է ընդգրկեն ավելի քան 10 մլն մարդու: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում մարդասիրական օգնության կարիք ունի 14,6 մլն մարդ։ Երկիրը լքել է մոտ 6,3 մլն մարդ։ Ուկրաինացի փախստականների մեծ մասը գտնվում է Եվրոպայում, ընդ որում՝ նրանց միայն 40-60 տոկոսն է աշխատանք գտել, սակայն հաճախ իրենց մասնագիտական որակավորումներից ցածր, իսկ շատերը խոցելի են մնում ՝ չունենալով ապրուստի միջոց: 

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին մարդասիրական ծրագրի հրապարակման կապակցությամբ հայտարարել է, որ բոլոր փախստականներին անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել և ընձեռել հնարավորություններ՝ օգտագործելու և զարգացնելու իրենց տաղանդները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում