Էրդողանն արգելել Է թուրք տնտեսագետներին մեկնել Դավոս
15/01/2024 22:14
Նմանատիպ
Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը 2024 թվականին կանցկացվի առանց Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Սիմսեկի։ Պատճառը ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի վերաբերյալ միջոցառման միասնական դիրքորոշումն է: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Պարբերականի փոխանցմամբ, փորձագետները մտավախություն ունեն, որ Թուրքիան կարող է նկատելիորեն տուժել խոշոր ներդրողների հետ նոր կապերի և պայմանագրերի բացակայությունից:
Լրատվամիջոցի աղբյուրը հաստատում է, որ Սիմսեկի՝ Դավոս մեկնելու արգելքը հենց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախաձեռնությունն է, որն արգելել է պաշտոնյաներին ներկա գտնվել միջոցառմանը: Ավելի վաղ թուրք նախարարի պլաններում նշվում էր Դավոսը, սակայն Իսրայելի և Գազայի անկլավի զորքերի միջև հակամարտությունը ճշգրտումներ է մտցրել նրա ժամանակացույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում