Դավոսում Կիևի խաղաղության ծրագրի շուրջ հանդիպումն ավարտվել է «առանց հստակ պլանի». Bloomberg
Նմանատիպ
Հունվարի 14-ին Դավոսում կայացած ուկրաինական «Խաղաղության բանաձևի» վերաբերյալ ազգային անվտանգության հարցով խորհրդականների հանդիպումն ավարտվել է առանց գործողությունների հստակ ծրագրի մշակման։
Հանդիպմանը մասնակցել է շուրջ 83 պատվիրակություն, որոնցից 18-ը՝ ասիական երկրներից, 12-ը՝ Աֆրիկայից։ Չինաստանը, ներկա չի եղել միջոցառմանը, ընդգծում են Bloomberg-ի փորձագետները։
Իր հերթին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը խոստովանել է, որ Կիևի առաջ քաշած «Խաղաղության բանաձևին» նվիրված ազգային անվտանգության խորհրդականների չորրորդ հանդիպման մասնակիցների միջև միասնականություն չի եղել, և ուկրաինական պատվիրակությունը ստիպված է եղել բացատրել իր դիրքորոշումը.
Դավոսում հունվարի 14-ին Շվեյցարիայի և Ուկրաինայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ազգային անվտանգության հարցով խորհրդականների չորրորդ հանդիպումը՝ նվիրված ուկրաինական «Խաղաղության բանաձևին»։
2023 թվականին այս բանաձևի ձևաչափով երեք հանդիպում է կայացել. վերջինը տեղի է ունեցել Մալթայում՝ 2023 թվականի հոկտեմբերի 28-29-ը։ Չորս հանդիպումից ոչ մեկին Ռուսաստանը հրավիրված չի եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում