Գազայի հյուսիսում հարձակման ինտենսիվ փուլն ավարտվել է. Իսրայելի ՊՆ ղեկավար

Գազայի հյուսիսում հարձակման ինտենսիվ փուլն ավարտվել է. Իսրայելի ՊՆ ղեկավար

Գազայի հատվածի հյուսիսում Իսրայելի Պաշտպանության բանակի հարձակման ինտենսիվ փուլն ավարտվել է։ Շուտով Գազայի հատվածի հարավում մարտերը ևս կանցնեն ավելի ցածր ինտենսիվության փուլ։ Այս մասին հունվարի մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, հայտնում է Al Jazeera-ն։

Նա նաև նշել է, որ ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդների ազատ արձակման շուրջ բանակցելու միակ ճանապարհը ռազմական ճնշումների շարունակությունն է։ Գալանտը նաև ընդգծել է, որ պատերազմից հետո Գազայի հատվածը կառավարելու են պաղեստինցիները։ Նա նշել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը պետք է ապահովվի «քաղաքական ակտով»։

Իսրայելը հոկտեմբերի 7-ին սկսել է հրթիռակոծել Գազայի հատվածը, որպեսզի սպանի ՀԱՄԱՍ խմբավորման անդամներին, որոնք նախկինում ներխուժել էին Իսրայելի տարածք, սպանել խաղաղ բնակիչներին և պատանդներ վերցրել: Այնուհետեւ իսրայելական բանակը սկսել է ցամաքային ռազմական գործողություն Գազայի հատվածում։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ հունվարի կեսի դրությամբ Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ավելի քան 24 հազար մարդ է մահացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում