Իրաքյան Քուրդիստանի ղեկավարը կոչ է արել վերջ դնել տարածաշրջանի վրա Իրանի հարձակումներին
Նմանատիպ
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության վարչապետ Մասրուր Բարզանին Էրբիլի գնդակոծությունից հետո միջազգային հանրությանը կոչ է արել վերջ դնել տարածաշրջանի վրա իրանական հարձակումներին։ Այս մասին փոխանցում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի իշխանությունները հայտնել էին, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից գրոհի զոհ է դարձել չորս մարդ, վեց մարդ վիրավորվել է: ABC հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի քաղաքացիներ չեն տուժել: Բալիստիկ հրթիռներով հարձակումների պատասխանատվությունը ստանձնել Է իրանական ԻՀՊԿ-ն, որը հայտարարել է, որ հարվածի արդյունքում ոչնչացվել են հակաիրանական ահաբեկչական խմբավորումների բազաները:
«Հերթական անգամ Էրբիլը հրթիռակոծվել է իրանական ԻՀՊԿ – ի կողմից։ Ցավոք, առանց առիթի իրականացված այս հարձակումը հանգեցրել է խաղաղ բնակիչների մահվան և վիրավորվելուն։ Ես կոչ եմ անում դաշնային կառավարությանը վճռական դիրքորոշում որդեգրել Իրաքի, հատկապես Քուրդիստանի ինքնիշխանության խախտման վերաբերյալ, – նշվում է վարչապետի հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում