Ավստրալիան հայտարարել Է Կարմիր ծովում իր զինծառայողների թվաքանակի ավելացման մասին
Նմանատիպ
Ավստրալիան եռապատկելու է Բահրեյնում իր ռազմական առաքելության թիվը՝ լրացուցիչ զորախումբ ուղարկելով Միացյալ ծովային ուժերի՝ ԱՄՆ-ի գլխավորած մերձավորարևելյան անվտանգության կոալիցիայի շտաբ, որը գործում է Կարմիր ծովի և Պարսից ծոցի շրջանում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել Է Ավստրալիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Փեթ Քոնրոյը։
Նա լրագրողներին հայտնել է, որ մերձավորարևելյան կոալիցիայի կազմում ավստրալացի զինվորականների թիվը երեք անգամ կավելանա:
«Մինչև այս ամսվա վերջ զինծառայողներին կուղարկենք», – ասել է Քոնրոյը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Միացյալ ծովային ուժերի կազմում ընդգրկված են 39 երկրներ, որոնք զբաղվում են Կարմիր ծովում և Պարսից ծոցում անվտանգության, ահաբեկչության և ծովահենության դեմ պայքարի հարցերով: Կոալիցիայի կենտրոնակայանը գտնվում է Բահրեյնում, որտեղ տեղակայված են նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը և Կենտրոնական հրամանատարությունը: Ավստրալիայի զորակազմը Միացյալ ծովային ուժերի շրջանակներում նախկինում ներառում էր 10 զինծառայող, սակայն 2023 թվականի դեկտեմբերի վերջին Կանբերան խոստացել էր ավելացնել նրանց թիվը՝ հասցնելով առնվազն 30-ի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում