Booking.com կայքի միջոցով կազմակերպվում են ֆիշինգային հարձակումներ
Նմանատիպ
Booking.com ամրագրումների կայքի միջոցով կազմակերպվում են ֆիշինգային հարձակումներ։ Այս մասին զգուշացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
Նշվում է, որ զեղծարարները կոտրում են հյուրանոցների հաշիվները նշված կայքում ու հյուրանոցի անունից նամակներ ուղարկում ամրագրումներ կատարած մարդկանց։
«Նամակի մեջ նշում են, որ ամրագրման հետ կապված խնդիր կա ու պետք է վերահաստատել բանկային քարտի տվյալները, ինչը անելու համար տրամադրում են Booking.com կայքին արտաքին տեսքով նման կեղծ կայքի հղում»,– ասվում է հայտարարությունում։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է, որ ստացած հղումներով անցնելիս այդ կայքում բանկային տվյալներ լրացնել չի կարելի։
Ամրագրումների հետ կապված խնդրի մասին պետք է ճշտել հենց հյուրանոցից կամ Booking.com-ից, քանի որ կայքի պատասխանատուները տեղյակ են խնդրի մասին և աջակցում են իրենց այցելուներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում