Իրաքը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Նմանատիպ
Իրաքի կառավարությունը մտադիր է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ (ԱԽ)՝ կապված Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոն Էրբիլին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի մաս) հրթիռային հարվածների հետ։ Այս մասին հայտնում է Իրաքի արտաքին գործերի նախարարությունը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Իրաքի կառավարությունը խստորեն դատապարտում է Իրանի հարձակումը Էրբիլ քաղաքի վրա, որի ընթացքում բալիստիկ հրթիռներ են արձակվել բնակելի շենքերի վրա, ինչը հանգեցրել է քաղաքացիական զոհերի», – ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում:
Նշվում է, որ Բաղդադը մտադիր է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կապված հանրապետության «ինքնիշխանության դեմ ագրեսիայի» հետ։
Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ-Սուդանին հանձնարարել է հանձնաժողով ստեղծել Էրբիլի վրա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարվածի հանգամանքները հետաքննելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում