Ավտովթար՝ Թուրքիայում, կա 9 զոհ, 30 վիրավոր

Ավտովթար՝ Թուրքիայում, կա 9 զոհ, 30 վիրավոր

Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Մերսին նահանգի Այդընջըքի շրջանում միջքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը կողաշրջվել է: Որպես ավտոբուսի կողաշրջման պատճառ նշվում է վարորդի կողմից տրանսպորտային միջոցի նկատմամբ կառավարման կորուստը:

Տեղի ունեցածի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել Մերսինի նահանգապետ Ալի Համզա Փեհլիվանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ մեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է 9, վիրավորվել՝ 30 հոգի:

Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական, ոստիկանական, Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակներ վարչության (AFAD) ջոկատներ, ինչպես նաև շտապօգնության բրիգադ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում