Զելենսկին Դավոսում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Զելենսկին Դավոսում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոս ժամանելուն պես հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ։ Նրանք քննարկել են «շատ կարևոր հարցեր», ներառյալ իրավիճակը մարտադաշտում և Կիևի պաշտպանական կարիքները, ասել է Զելենսկին։

Մյուս թեմաները, նրա խոսքով, ներառում էին Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի հետագա ամրապնդումը, ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի նախապատրաստումը Վաշինգտոնում, ինչպես նաև G7-ի շրջանակում աշխատանքը երկկողմ անվտանգության պայմանագրերի շուրջ, որոնք պետք է ուժի մեջ լինեն մինչև Ուկրաինան միանա դաշինքին:

«Շնորհակալություն ռուսական ներխուժումից պաշտպանվելու հարցում մեր պետությանը հաստատակամ աջակցության համար»,- գրել է Ուկրաինայի նախագահը Telegram-ում։ Նա նաև տեսանյութ է հրապարակել հանդիպումից։

Ստոլտենբերգը դաշնակիցներին հորդորել է դիտարկել երրորդ երկրների հետ գոյություն ունեցող համաձայնագրերի փոփոխության հարցը՝ Ուկրաինային ավելի շատ ռազմական տեխնիկա տրամադրելու համար։ Կիևը կոչ է անում արևմտյան դաշնակիցներին ուժեղացնել հակաօդային պաշտպանության համակարգերի և զինամթերքի մատակարարումները նրանց համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում