ՌԴ ԿԲ-ում նշել են SWIFT-ի ռուսական անալոգին միացած երկրների թիվը
16/01/2024 17:28
Նմանատիպ
Արդեն 20 երկրներ միացել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին։ Այս մասին «Ռուսաստան» միջազգային ցուցահանդես-ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ Կենտրոնական բանկի առաջին փոխնախագահ Վլադիմիր Չիստյուխինը։
«Այժմ ունենք Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգ, որում այս պահի դրությամբ գրանցված է 557 բանկ և ընկերություն, որոնցից 159-ը ոչ ռեզիդենտ են 20 երկրից», – ասել է նա:
Դեկտեմբերի սկզբին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ համակարգն ունի 150 ընկերություն ոչ ռեզիդենտ 16 երկրներից, մինչդեռ մեկ տարի առաջ նրանք 100-ից մի փոքր ավելի էին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում