Հունվարի 1–10–ը վարորդները չեն տուգանվի կարմիր գծերի համար

Հունվարի 1–10–ը վարորդները չեն տուգանվի կարմիր գծերի համար

Հունվարի 1–10–ը վարորդները չեն տուգանվի կարմիր գծերի համար, եթե համապատասխան ցուցանակ տեղադրված չի եղել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Հունվարի 1–10–ը ավտոկայանատեղիների համար սահմանված Ա և Բ գոտիների այն հատվածներում, որտեղ ցուցանակներ չեն եղել, նշված հատվածներում կայանված մեքենաների վարորդները չեն տուգանվի»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ 2023 թ. դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանու նիստում ընդունվեց տեղական վճարների 2024 թ. դրույքաչափերը սահմանելու որոշումը, որով Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար 2024թ–ի հունվարի 1-ից սահմանվեցին նոր դրույքաչափեր` մինչև 13.5 անգամ ավելի թանկ (1 ժամը` 300, 1 օրը` 2000, 1 ամիսը` 24 000, 1 տարին` 160 000 դրամ)։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում