Թուրքիայում հերքել են Սուրբ Սոֆիայի մզկիթը թանգարանի վերածվելու մասին լուրերը
Նմանատիպ
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է այն պնդումները, թե Ստամբուլի Սուրբ Սոֆիա մզկիթը կրկին վերածվում է թանգարանի, նման հարց չի քննարկվում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Ստամբուլի Սուրբ Սոֆիա մզկիթի մուտքը օտարերկրյա զբոսաշրջիկների համար վճարովի է դարձել հունվարի 15-ից, իսկ Թուրքիայի քաղաքացիների համար մուտքը մնում է անվճար։ Ավելի վաղ այս մասին հայտնել էր Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը:
Նախարարի խոսքով՝ որոշումը հիմնավորված է ՅՈՒՆԵՍԿՕ – ի հանձնարարականով. կազմակերպությունը խնդրել է մշակել համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված օբյեկտի այցելությունների կառավարման պլան: Զբոսաշրջային նպատակներով այցելող օտարերկրացիների համար պատմական մզկիթի մուտքը կարժենա 25 եվրո:
«Սուրբ Սոֆիա մզկիթ աղոթելու եկողներին և մշակութային նպատակներով այցելողներին բաժանելու և մուտքերի խտությունը կանխելու համար սկսված աշխատանքներն ավարտվել են, և պայմանավորվածությունն իրականացվել է հունվարի 15-ից: Պայմանավորվածությունների շրջանակներում մզկիթը թանգարանի վերածելու հարց չի դրվում։ Նրանց համար, ովքեր այցելում են մզկիթ՝ երկրպագություն կատարելու համար, վճար չի գանձվում: Վճարը կգանձվի միայն օտարերկրյա զբոսաշրջիկներից, ովքեր ցանկանում են այցելել մզկիթ մշակութային նպատակներով», – հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից հաղորդակցության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում