ԵՄ-ն պատրաստում է վերլուծություն՝ Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման առնչությամբ
Նմանատիպ
Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը հունվարի 30-31-ը ԵՄ պաշտպանության խորհրդի ոչ պաշտոնական նախարարական նիստին կպատրաստի Ուկրաինային տրամադրվող եվրոպական օգնության վերլուծություն՝ Կիևին հետագա աջակցության շուրջ քննարկումները հեշտացնելու համար։ Այս մասին Ռիա Նովոստի- ին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը:
Ավելի վաղ Financial Times թերթը, վկայակոչելով եվրոպացի իրազեկ դիվանագետներին, գրել էր, որ Բրյուսելը աուդիտ է անցկացնում ԵՄ անդամ երկրների կողմից Կիևին տրամադրված սպառազինության վերաբերյալ։ Ստուգումն ընթանում է իբր այն հայտարարությունների ֆոնին, թե եվրոպական մի շարք մայրաքաղաքներ Ուկրաինա ավելի քիչ զենք են ուղարկել, քան կարող էին: Սակայն ԵՄ ներկայացուցիչը Ռիա Նովոստի-ին հայտնել է, որ ոչ մի աուդիտ չի իրականացվում, իսկ մատակարարումների պատասխանատվությունը անդամ պետությունների վրա է:
«Անցյալ տարվա դեկտեմբերին ԵՄ գագաթնաժողովի եզրակացություններին համապատասխան և որպես հունվարի 30-31-ին պաշտպանության հարցերով ԵՄ երկրների խորհրդի ոչ պաշտոնական նիստի և 2024 թվականի փետրվարի 1- ին ԵՄ հատուկ գագաթնաժողովի նախապատրաստություն՝ մենք մտադիր ենք վերլուծել ԵՄ-ի և նրա անդամ պետությունների կողմից Ուկրաինային ընդհանուր ռազմական աջակցությունը, որպեսզի ավելի լավ քննարկումներ անցկացնենք խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում», – հայտնել Է գործակալության զրուցակիցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում