Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Թուրքիայում գազային հանգույցի ստեղծմանը․ ՌԴ փոխվարչապետ
Նմանատիպ
Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Թուրքիայում գազային հանգույցի նախագծի իրականացմանը: Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
«Այս նախագծի նկատմամբ մեծ հետաքրքրություն է դրսևորվում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի կողմից։ Կան նաև այլ երկրներ, որոնք հետաքրքրված են դրանով: Օրինակ՝ Ադրբեջանը նույնպես պատրաստ է մասնակցել նախագծին»,- ասել է նա։
Թուրքական գազային հանգույցի մասին առաջին անգամ խոսվել է անցյալ տարվա հոկտեմբերին։ Այն ժամանակ՝ «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած ահաբեկչությունից երկու շաբաթ անց, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջ քաշեց ռուսական գազի տարանցման կորցրած ծավալը Սև ծովի տարածաշրջան տեղափոխելու գաղափարը։ Նրա խոսքով՝ Թուրքիայում կարելի է գազային հանգույց ստեղծել, որը հարթակ կդառնա այլ երկրներ, առաջին հերթին Եվրոպա մատակարարումների, ինչպես նաև գազի գների որոշման համար:
Սեպտեմբերին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի առաջնորդը հայտարարել էր, որ Մոսկվան ակնկալում է գազային հանգույցի ստեղծման շուրջ բանակցությունների շուտափույթ ավարտ:
Այս շաբաթ Թուրքիայի Էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը Ռեն-ի շրջանակներում նախագիծը քննարկել է Նովակի և «Գազպրոմ» – ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում