Հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը

Հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թուֆեքչիի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ ադրբեջանա-թուրքական համագործակցությունը մշտապես զարգանում է բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Նա ընդգծել է, որ երկու եղբայրական երկրների ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամության և եղբայրության վրա։

Հանդիպմանը քննարկվել է ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում ադրբեջանա-թուրքական համագործակցության հետագա ընդլայնումը, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում