ՌԴ-ն ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին. ԱԳՆ

ՌԴ-ն ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին. ԱԳՆ

Ռուսաստանը ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին, այնտեղ գործողությունների անցկացումը պետք է համաձայնեցվի այդ երկրների կառավարությունների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ուշադիր հետևում ենք այդ շրջաններում տիրող իրավիճակի զարգացումներին»,– ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ այլ պետությունների տարածքում ցանկացած հակաակաբեկչական գործողությունների անցկացումը թույլատրելի է միայն այդ երկրների, մասնավորապես` ՌԴ-ի բարեկամ Սիրիայի և Իրաքի կառավարությունների հետ համաձայնեցմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում