Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրները ցանկանում են ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում. Բլինկեն

Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրները ցանկանում են ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում. Բլինկեն

Եթե ԱՄՆ-ն հրաժարվի Մերձավոր Արևելքի ճգնաժամի կարգավորման հարցում իր դերից, ապա տարածաշրջանում վակուում կստեղծվի, որը կլցնեն Վաշինգտոնի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերը։ Այս կարծիքը Շվեյցարիայի Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Բլինկենի՝ եթե ԱՄՆ-ն դադարեցնի միջամտությունը Մերձավոր Արևելքի ճգնաժամին, երկու բանից մեկը տեղի կունենա. կա՛մ ինչ-որ մեկը կներկայանա ամերիկյան շահերին հակառակ նախաձեռնությամբ, կա՛մ, ավելի վատ, կառաջանա ազդեցության վակուում, որը «սովորաբար լցվում է վատ բաներով՝ նախքան լավ բաներով լցվելը»։

Բլինկենն ասել է, որ Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրները ցանկանում են ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում:

«Այն, ինչ ես լսում եմ գրեթե բոլոր երկրներից, այն է, որ նրանք ցանկանում են, որ մենք ներկա լինենք, նրանք ցանկանում են, որ մենք սեղանի շուրջ լինենք, նրանք ուզում են, որ մենք առաջատար դեր ստանձնենք», – ասել է պետքարտուղարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում