Հայկական փայլաթիթեղի արտահանումը ԱՄՆ գրեթե դադարել է
Նմանատիպ
2024 թվականին Հայկական փայլաթիթեղը, որի արտահանումը ԱՄՆ գրեթե դադարել է, կարող է սպառման նոր շուկաներ գտնել։ Այս մասին նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության վերլուծության մեջ։
2022 թվականին հայկական փայլաթիթեղի արտահանումը արժեքային արտահայտությամբ կազմել է մոտ 132 մլն դոլար, ներմուծումը՝ 99 մլն դոլար: Այս արտադրանքի արտահանումն աճում է տարեկան մոտ 7% -ով, ինչը համահունչ է համաշխարհային միտումներին (2015 թվականից ալյումինե արտադրանքի համաշխարհային շուկան աճում է տարեկան միջինը 8,5% – ով):
Հայկական փայլաթիթեղի առանցքային շուկաներից մեկը երկար ժամանակ Միացյալ Նահանգներն էին, սակայն Արևմուտքի կողմից իր մասշտաբներով աննախադեպ հակառուսական պատժամիջոցների, ինչպես նաև Հայաստանից փայլաթիթեղի վրա հակադեմպինգային տուրքերի սահմանման պատճառով ԱՄՆ արտահանումը գրեթե դադարել է։ 2018-2021 թվականներին այն կազմել է տարեկան միջինը 25 մլն դոլար, իսկ 2022 թվականին՝ ընդամենը 1 մլն դոլար ։
«Ռուսալ-Արմենալ» ալյումինե փայլաթիթեղի իրացման հիմնական շուկան մնացել է Եվրամիությունը։ 2022 թվականին (2023-ի արդյունքները դեռ չեն ամփոփվել) 59 մլն դոլարի փայլաթիթեղ արտահանվել է Գերմանիա, 19 մլն դոլարի՝ Լեհաստան, 12-ական մլն դոլարի՝ Իտալիա և Նիդեռլանդներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում