Միլի Մեջլիսն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ
Նմանատիպ
Ադրբեջանն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ, ինչի մասին ասվում է Միլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի՝ երեկ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ ընդունած հայտարարության մեջ։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ՝ հաշվի առնելով Ֆրանսիայի շարունակվող հակաադրբեջանական գործունեությունը։
Միաժամանակ առաջարկվել է սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ցանկացած ակտիվ, եթե այդպիսիք կան:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձև։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը.
Աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը,
Դատապարտում է Ադրբեջանի կողից իր դաշնակիցների աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին իրականացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում,
Կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը։
Նշում է, որ Հայաստանն իրավունք ունի պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ունենալու միջոցներ՝ ապահովելու իր անվտանգությունը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով,
Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները,
Կոչ է անում հեռացնել Ադրբեջանին Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում