«Լիդիան Արմենիան» բաժնետոմսերը փոխանցել է ՀՀ կառավարությանը
Նմանատիպ
«Լիդիան Արմենիան» 12.5 տոկոս բաժնետոմսերը փոխանցել է ՀՀ կառավարությանը։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ ընդունել է բաժնետոմսերի նվիրատվության մասին նախագիծը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը հիշեցրել է, որ 2023թ.-ի ՀՀ կառավարության, Եվրասիական բանկի և «Լիդան Արմենիայի» միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է դիտարկել Ամուլսարի նախապատրաստական, շինարարական ու հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը։
««Լիդիան» ընկերությունը պարտավորվել է ապահովել ծրագրի արդյունավետ իրագործման համար առնվազն 250 մլն դոլարի չափով ներդրումներ։ Շինարարության ընթացքում ընկերությունը պարտավորվել է բնապահպանական վճարից ազդակիր համայնքներին բացի բնապահպանական ծրագրերից, նաև 7 մլն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն (յուրաքանչյուր ամսվա համար) տրամադրել»,– ընդգծել է փոխնախարարը։
Ըստ նրա` ընկերությունն իր կանոնադրական կապիտալի 12.5 տոկոս բաժնետոմսերը պարտավորվել տրամարդել ՀՀ կառավարությանը` առանց գործադիր մարմնի կողմից որևիցե պարտավորության։
Իսպիսրյանի խոսքով` ՀՀ–ն կընդունի «Լիդիան Արմենիայի» կողմից թողարկված 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12.5 տոկոսը, այսինքն` 12 500 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր։ Այս նպատակով նախարարությունը համապատասխան պայմանագիր կկնքի ընկերության հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմից հայտարարել է, որ հանքի շահագործման հետ կապված ՀՀ իշխանությունները մտահոգություններ են ունեցել ու գնացել են այդ բոլոր հարցերի հետևից, որի արդյունքում նպատակահարմարէ գտել հանքի շահագործումը։
«Ողջունելի է, որ ներդրողներն իրենք ցանկացել են, որ ՀՀ ժողովուրդը` ի դեմս կառավորության, բաժնեմաս ու մասնակցություն ունենա այդ ծրագրին»,– ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ 2023թ.-ի փետրվարին ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որով կողմերը պարտավորվեցին մոտ 150 մլն դոլարի ներդրում կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում: Նաև բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց ևս 100 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ։ Հուշագրով ՀՀ կառավարությունը պետք է ստանա ընկերության 12.5 տոկոս բաժնեմասը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում