Իրանի զինված ուժերն առաջիկա ժամերին կսկսեն լայնածավալ զորավարժություններ

Իրանի զինված ուժերն առաջիկա ժամերին կսկսեն լայնածավալ զորավարժություններ

Իրանի զինված ուժերն առաջիկա ժամերին կսկսեն «Վելայաթի երկնքի պաշտպաններ 1402» ծածկանունով հակաօդային պաշտպանության լայնածավալ զորավարժությունները, հաղորդում է Tasnim-ը: Հատկանշական է, որ զորավարժությունների մասին հայտարարվել է Իրանի տարածքին Պակիստանի օդային հարվածներից հետո:

Զորավարժություններում առաջին անգամ կկիրառվեն մի շարք առաջադեմ համակարգեր։ Այս մասին ասել է ՀՕՊ բազայի հրամանատար Խաթամ ալ-Անբիան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում