Հայաստանում կթույլատրվի ստարտափներում ներդրումներ կատարելու նոր միջոց
Նմանատիպ
Հայաստանում կթույլատրվի ստարտափներում ներդրումներ կատարելու նոր միջոց` միջազգայնորեն ընդունված SAFE տիպի պայմանագրերի միջոցով։ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել կառավարության նիստում և կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:
ԱՄՆ-ում մշակված SAFE պայմանագրերը վերջին տարիներին սկսել են ավելի լայնորեն կիրառվել ամբողջ աշխարհում։ Դրանք նախատեսում են, որ ստարտափում ներդրումները ավտոմատ կերպով վերածվում են բաժնետոմսերի, երբ նախագիծը հասնում է զարգացման որոշակի աստիճանի և գրանցվում է որպես ձեռնարկություն: Այստեղից էլ պայմանագրի անվանումը` SAFE, որը բացվում է որպես Simple Agreement for Future Equity (ապագա բաժնետոմսերի մասին պարզ համաձայնագիր)։
Բայց Հայաստանի իրավական դաշտում նման տիպի պայմանագիր դեռ չի արձանագրվել, ուստի, թեև այդպիսի պայմանագրեր կնքվում են, դրանք իրավական պաշտպանություն չունեն։ Այդ պատճառով նման ներդրումներ իրականացնում են սահմանափակ թվով ներդրողներ, որոնք ծանոթ են Հայաստանի ՏՏ էկոհամակարգին։
Ավելի վաղ նման պայմանագրերի ներդրման նախաձեռնությամբ հանդես էր գալիս Հայաստանի «հրեշտակային» ներդրողների ցանցը (STAN), որը ստեղծվել է FAST հիմնադրամի (Հայկական գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում