ՌԴ-ի և ՉԺՀ-ի հարաբերություններն այսօր իրենց բազմադարյա պատմության լավագույն շրջանում են. Լավրով

ՌԴ-ի և ՉԺՀ-ի հարաբերություններն այսօր իրենց բազմադարյա պատմության լավագույն շրջանում են. Լավրով

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն այսօր իրենց բազմադարյա պատմության լավագույն շրջանն են ապրում: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Չինաստանի հետ հարաբերություններն իրենց դարավոր պատմության լավագույն շրջանն են ապրում։ Մեզ համար հատկապես արժեքավոր է, որ Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Սի Ցզինպինն իր առաջին պետական այցը կատարել է Մոսկվա, որը տեղի է ունեցել 2023 թվականի մարտին»,-ասել Է Լավրովը։

Նա ընդգծել է, որ ՉԺՀ – ի տնտեսությունը Հնդկաստանի հետ մեկտեղ աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում