Հորդանանը ավիահարված է հասցրել Սիրիայի հարավին
Նմանատիպ
Սիրիայի հարավում գտնվող Սուվեյդա նահանգում Հորդանանի ավիահարվածի հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Այս մասին Ռիա Նովստիին հայտնել է տեղական աղբյուրը։
«11 մարդ, այդ թվում՝ երեխաներ և կանայք, զոհվել են Հորդանանի ավիահարվածների հետևանքով Էս-Սուվեյդա նահանգի վրա», – ասել է աղբյուրը:
Ըստ աղբյուրի՝ հրետակոծությունը տեղի է ունեցել չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը։ Հունվարի սկզբին ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Հորդանանի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Սիրիայում թմրանյութերի ապօրինի շրջանառության ենթադրյալ օբյեկտներին:
2023 թվականի դեկտեմբերին Հորդանանի զինված ուժերը հայտնել են, որ երկրի սահմանապահ զորքերը սահմանին 14 ժամ կռվել են Սիրիայից ժամանած մաքսանենգների զինված խմբերի հետ, որոնք փորձում էին մտնել թագավորություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում