Ցածր ջեմաստիճանի պատճառով Tesla Էլեկտրամոբիլների լիցքավորումը բարդացել է
Նմանատիպ
Ամերիկացիները մի շարք նահանգներում շարունակում են խնդիրներ ունենալ Tesla Էլեկտրամոբիլների լիցքավորման հետ կապված, քանի որ լիցքավորման կայանները դադարել են աշխատել սառնամանիքների պատճառով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
«Գրեթե մեկ շաբաթ է, ինչ Չիկագոյից մինչև Հյուսիսային Տեխաս ցուրտ ջերմաստիճանը բարդացնում է էլեկտրական մեքենաների սեփականատերերի կյանքը, որոնք բախվել են նվազեցված հեռահարության և լիցքավորման կայաններում ժամերով սպասելու անհրաժեշտության հետ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Ըստ Associated Press-ի, խնդիրը կապված է մարտկոցների մեջ, որոնք չեն կարող պատշաճ կերպով լիցքավորվել ցածր ջերմաստիճանում: Ինչպես նշում է գործակալությունը, էլեկտրամոբիլների սեփականատերերը պետք է լիցքավորելուց առաջ ակտիվացնեն մարտկոցների տաքացման գործառույթը, որպեսզի կրճատեն սպասման ժամանակը, սակայն դրա մասին ոչ բոլորն են տեղյակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում